«Հայկական դպրոցի փակումը»

«Հայկական դպրոցի փակումը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է ցարական իշխանության հրամանով հայկական դպրոցների փակումը: Դպրոցի մուտքի մոտ երեք ժանդարմներ են, նրանցից մեկը մեխում է դպրոցի դուռը, մյուս երկուսը նայում են հուսահատ ու տխուր աշակերտներեին և ուսուցիչներին, որոնք հավաքվել են դպրոցի բակում և անզորությամբ նայում են ժանդարմներին: Առջևի պլանում մի փոքրիկ է պատկերված, երկու ձեռքով գիրքը կրծքին սեղմած, գլխիկոր: Աշխատանքն արված են մեծ վարպետությամբ: Հեղինակ՝  Տ. Թոքմաջյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, գուաշ Երկարություն (սմ)՝  81 Բարձրություն (սմ)՝  60 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9002