Հայկական ժողովրդական երգեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  CHANTS POPULAIRES ARMÉNIENS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, բաց շագանակագույն: Առջևի կազմը բացակայում է: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է և մատենաշարը: Շրջերեսին նույն հեղինակի այլ գործերի ցանկ է: Տիտղոսաթերթին գրքի տվյալներն են: Վերևի հատվածում մատենաշարը, ավելի ներքև՝ սև, թավ տառերով գրքի վերնագիրը, հեղինակի և առաջաբանի հեղինակի անունը: Մի փոքր ներքև՝հրատարակչության խորհրդանշանը և հասցեն: Գրքում կա հայ կնոջ դիմանկարը և ֆիդայու՝հասակով մեկ նկար: Հետևի կազմի կենտրոնում կա արևածաղիկ հիշեցնող, բայց մարդու դիմագծերով նկար, որի աջ և ձախ կողմերում նույն հրատարակչության կողմից լույս տեսած գրքերի ցանկն է: Հեղինակ՝  Չոպանյան Արշակ Էջ՝  268 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903թ. Չափս՝  11,7x18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5683