Հայկական իժ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2002 թ. սեպտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» (VIII թողարկում) թեմային նվիրված նամականիշ՝ 220 ՀՀ դրամ անվանական արժեքով, որի վրա պատկերված է «Հայկական իժ» սողունը: Հայկական իժը (Vipera raddei) 70սմ-1մ երկարություն ունեցող օձ է: Մարմնի վերին մասը մուգ-մոխրագույն, դեղնա-մոխրագույն, մոխրագույն-գորշ կամ գրեթե բոլորովին սև է: Ողնաշարի երկարությամբ դասավորված են դեղնավուն, բաց շագանակագույն կամ դեղնանարնջագույն խաղեր, որոնք հաճախ ձուլվում են իրար և վերածվում զիգզագանման շերտի: Հայաստանում տարածված են Արագածի հարավային լանջերում, Խոսրովի արգելոցում, Սյունիքի և Հայաստանի հարավային շրջաններում: Համարվում է Հայկական լեռնաշխարհի էնդեմ տեսակ և գրանցված է Միջազգային կարմիր գրքում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Նկարիչ-Ձևավորող՝  Մարտիրոսյան Գարեգին Չափս՝  3,2x3,2 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2002 Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: VIII թողարկում: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  12-Նամ.