Հայկական հարցը և Պողոս Նուբար Փաշան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայկական հարցը եւ Պօղոս Նուբար Փաշան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հայկական հարցը եւ Պօղոս Նուբար Փաշան. Հրատարակեց Բաբգէն Վարդապետ (միաբան Ս. Էջմիածնի). Արտատպած «Արարատի» 1914 թ. հունվ. համարից. - Վաղարշապատ, 1914, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևում ու կենտրոնում՝ հրատարակչի սև թանաքով ընծայագիրը՝ «Հայ ժողովրդական սիրելի բանաստեղծ Յովհ. Թումանեանցին խորին յարգանքներով Բաբգէն Վարդապետից 5 / դեկտ. 1914. Ս. Էջմիածին»: Կազմերեսները խունացած ու մասնատված են, կռնակի հատվածը՝ մաշված: Կազմող՝  Բաբգեն Վարդապետ Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/156