«Հայկական հնչյունների մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1874 թ.-ին Տփխիսում հրատարակված «Հայկական հնչյունների մասին» (լուծումն տարկուսութեանց) խորագրով գիրքն է, որը հեղինակը ընծայել է Պոլսի հայերին։ Գրքույկն ունի մոխրագույն թղթե կազմ, գրված է աշխարհաբարով, բաղկացած է 50 էջից։ I էջի վրա հեղինակի «Երկու խօսք իմ քննադատներին» վերնագրով նախաբանն է, որից հետո սկսվում է գրքույկի բուն բովանդակությունը։ I մասը նվիրված է բաղաձայններին։ Հեղինակը ուսուցանում է հայերենի հնչյունաբանության ներքին և արտասանական օրնաչափությունները, սովորեցնում ճիշտ արտասանել և կիրառել տարբեր բառերում և դարձվածներում։ Ավելի ընկալելի դարձնելու նպատակով նա բացատրում և մեկնաբանում է հնչյուններն ու դրանց կիրառումը տարբեր բարբառներում (Ղարաբաղ, Արարատ, Արևմտյան Հայաստան և այլուր)։ Հեղինակ՝  Ղ. Աղայան Էջ՝  50 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տփխիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1874թ․ Չափս՝  14*20.6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/86 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125