Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գրքույկ
Բնօրինակի անվանում՝
‹‹Հայկական նշանագրեր››
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
1891թ. Թիֆլիսում տպագրված ‹‹Հայկական նշանագրեր›› վերնագրով գրքույկ է: Այն կազմել է Վարդան Լիսիցյանը և նվիրել իր եղբոր՝ Տիգրան Լիսիցյանի հիշատակին: Կազմը նկարազարդ է, առաջին պլանում պատկերված է երիտասարդ մայրը, որի շուրջը հայկական այբբենարանով կլանված փոքրիկներ են: Հեռվում երևում են Մեծ և Փոքր Մասիսները: Կազմի վրա գրված է հեղինակի, տպագրության վայրի անունները և տարեթիվը: Գրքույկը պարունակում է հայկական գեղագիր նշանագրեր: Այն բաղկացած է 11 թերթից:
Հեղինակ՝ Վարդան ԼիսիցյանԷջ՝ 8Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1891Լայնություն (սմ)՝ 17Երկարություն (սմ)՝ 29.7թերթ՝ 11Նվիրատու՝ Լիլյա ՎարդանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3036
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-8