Հայոց առաջին ընդհանուր ուսուցչական ժողովի պատմությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց առաջին ընդհանուր ուսուցչական ժողովի պատմութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արձանագրեց Յովհաննէս Նազարեանց. Հայոց առաջին ընդհանուր ուսուցչական ժողովի պատմութիւնը. - Թիֆլիս, 1883, տպարան Մովս. Վարդանեանի եւ Ընկ.: Գիրքը վերականգնված է: Կազմը նոր է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ողորկ ամուր թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 170-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի մասում՝«Մեծ. Ստեփան Յով. Վարդազարեանցին նուէր հեղինակից. 20/III, 1901. Մասկւա.» սև թանաքով ընծայագիրը: Հեղինակ՝  Նազարյան Հ. Էջ՝  170 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  20,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/263