«Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը»

«Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքի ֆորզացին հեղինակի ընծայագիրն է՝ «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. 16. VII. 1998 - ստորագրություն»: Գիրքը նվիրվում է Ե.Չարենցի ծննդյան 100-ամյակին: Հրատարակիչ՝ «Եղիշե Չարենց» հիմնադրամ: Գիրքը շարունակում եւ լրացնում է հեղինակի նախորդ հրատարակությունները՝ 1983թ. «Չարենցը եւ 1920-ական թթ սովետահայ պոեզիան», 1990թ՝ «Ողբերգական Չարենցը», 1994թ՝«Փակ դռների գաղտնիքը. Չարենցը, Բակունցը եւ մյուսները»: Առանձին հարցադրումների միասնական շղթայով շարադրանքը ներկայացնում է ամբողջական պատմություն՝ նվիրված բանաստեղծի կյանքի ու գործունեության առավել բնութագրական էջերին: Անվանաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Դավիթ Գասպարյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 654 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7278