«Հայոց լեզուն եվ գրականությունը դպրոցում»N4-5, մեթոդա-մանկավարժական, գիտա-տեսական

«Հայոց լեզուն եվ գրականությունը դպրոցում»N4-5, մեթոդա-մանկավարժական, գիտա-տեսական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց կանաչ կազմին հայոց այբուբենի տառերն են: «Ստեղծագործում են մեր ուսուցիչները» խորագրի ներքո Ռիմա Գեվորգյանի «Շ. Կուրղինյանի բառապաշարի առանձնահատկությունները» հոդվածն է, ուր հեղինակը նշում է, ուր հեղինակը նշում է, որ Կուրղինյանը երբեմն դիմել է փոխառությունների` այս կամ այն բառի իմաստը ճշգրիտ արտահայտելու նպատակով:Եթե Ե. Չարենցը «Լենինն ու Ալին» պոեմում օգտագործում է թուրքերեն բառեր (արխաղաշ, աղլիոր, բեյուկ...)` Ալու կերպարի տիպականացման ու միջավայրի գունավորման նպատակով, ապա Կուրղինյանը դիմում է ռուսերենի` միտքը արտահայտիչ ու դիպուկ դարձնելու նպատակով: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  128 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975 Չափս՝  26սմ x 17սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1348 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ5437