«Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» N 2

«Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշականաչ կազմին հայերեն այբուբենի տպաատառեր են: «Բառերի կենսագրությունից» բաժնում Պ. Բեդիրյանի «Եկեք ստուգաբանենք» փոքրածավ հոդվածն է: «Աստված - կառքը» խորագրի ներքո հեղինակը մեջբերում է Ե. Չարենցի «Կուզեմ հիմի փչե զուռնեն...»գազել տաղի 4 տող եւ կատարում բառերի ստուգաբանություն: Պարզաբանում է «Ֆայտոն» բառի ծագոումը: /էջ 34/ «Գրախոսություն եւ քննադատություն» բաժնում Ն. Կարապետյանի եւ Սուրեն Աբովյանի «Երկու մեծերի աշխարհը» գրախոսությունն է /էջ 59/ «Ավ. Իսահակյանը եւ Վ. Տերյանը» /հեղ. Վ.Պարտիզունի/ աշխատության վերաբերյալ: Հեղինակը բացահայտում է Ե. Չարենցի եւ այլ գրողների գրական առնչությունները, հակասություններն ու ընդհանրությունները: Նշում է, թե ինչպես Չարենցը եւ ուրիշներ խորապես գնահատում են Իսահակյանի գրական ժառանգությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1905 323 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4654