«Հայոց լեռները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տետր՝ Հովհաննես Թումանյանի կազմած «Հայոց լեռները» ինտելեկտուալ խաղի : Կոշտ կազմով, պատված մուգ կապույտ և մոխրակապտավուն երկրաչափական թեք գծերով բարակ թղթով, որի վրա կան բաց մոխրագույն և շագանակագույն մարմարե մակատեսքով գծեր:Կռնակը և կազմի անկյունները պատված են սև և մուգ շագանակագույն մաշկալաթով: Էջերի եզրերին կան մարմարե մակատեսքով նախշեր: Թերթերի ներքևի եզրերը կտրտված են աստիճանաձեվ, ունեն նշումներ, որոնք հեշտացնում են անհրաժեշտ էջի որոնումը: Բանաստեղծի ձեռքով արված են նշումներ 1, 2, 21, 31, 41, 51, 80,100 էջերին: Առաջին կազմերեսի մեջտեղում փակցրած է թուղթ՝ շրջանակված կապույտ եզրանախշերով: Վրան Հ.Թումանյանի ձեռքով գրված է. «Հայոց լեռները»: Բոլոր նշումներն արված են սև թանաքով: Էջերն ունեն կապույտ զիգզագաձև լայն լուսանցք: էջ 1- 8 տող, դարձերեսին -3 տող, էջ 2 - 6 տող, էջ 21 - 6 տող, էջ 31 - 6 տող, էջ 41 - 17, էջ 51 - 6 տող, էջ 80 - 3 տող, էջ 10 - 14 տող, դարձերեսին - 7 տող: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ, սև թանաք, ձեռագիր Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  198 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 2