Հայոց կրոնական բանաստեղծություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց կրօնական բանաստեղծութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Դ. Խաչկոնց. Հայոց կրօնական բանաստեղծութիւն. (Արտատպուած «Լումայ» հանդիսից). - Թիֆլիս, 1904, տպարան Տ. Մ. Ռօտինեանցի: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին և դարձերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Որոշ էջերին կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Կտրտված են միայն 81-88 էջերը: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Խաչկոնց Դ. Էջ՝  96 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/243-1