Հայոց հեթանոսական կրոնը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց հեթանոսական կրօնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Կ. Կոստանեանց. Հայոց հեթանոսական կրօնը. - ի Վաղարշապատ, 1879, ի տպարանի Սրբոյ կաթողիկէ Էջմիածնի: Շապիկը բաց դարչնագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 37-ի դարձերեսին: Կազմերեսները խունացած և մաշված են: Հեղինակ՝  Կոստանյանց Կ. Էջ՝  37 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/620