Հայոց նոր վկաները (1155-1843)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց նոր վկաները (1155-1843) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատութեամբ Յ. Մանանդեանի եւ Հ. Աճառեանի. Հայոց նոր վկաները (1155-1843): Գիտական հրատարակութիւն: Բազմաթիւ ձեռագրերի համեմատութեամբ, ընդարձակ տեղեկութիւններով եւ ծանօթութիւններով, եւ ձեռագրերի, նահատակների, յատուկ անունների ու օտար բառերի մանրամասն ցուցակներով եւ ցանկերով. - Վաղարշապատ, 1903, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ, մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, հիմնական հատվածը՝ բաց շագանակագույն, վերևի մասում դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ բարեկամ Յովհ. Թումանեանցին Յ. Մանանդեանից. Էջմիածին 1904 V/4»: Տիտղոսաթերթին հաջորդող «Առաջաբանի» դարձերեսին և վերջին ֆորզացի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմը և կռնակը թեթև խունացած են: Հեղինակ՝  Մանանդյան Հ., Աճառյան Հ. Էջ՝  XI, (Ա-ԻԴ), 796 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  24,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/24