Հայոց նորագույն բանաստեղծները

Հայոց նորագույն բանաստեղծները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց նորագոյն բանաստեղծները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ռուբէն Բերբերեան. Հայոց նորագոյն բանաստեղծները. Մասն 1. Բանաստեղծ - մտածող (Կրիտիկական անալիզ). - Ռոստով Դօնի վրայ, 1898, տպագրական և հրատարակչական ակցիօներական Ընկերոիթիւն: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի ձախ անկյունում կա սև թանաքով՝ դժվար ընթեռնելի մակագրություն: Տիտղոսաթերթին հաջորդող անվանաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի աձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 44-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Բերբերյան Ռ. Էջ՝  44 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/284