Հայոց պատմություն: Նախապատմական շրջան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց պատմութիւն: Նախապատմական շրջան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տ. Տեր-Գրիգորեանց. Հայոց պատմութիւն: Նախապատմական շրջան. «Շաւիղ»-ի ժողովրդ. գրադարան N2. Պատմական բաժին N1. / Армянская исторiя: Доисторическая эпоха. - Баку, 1914, типогр. газеты «Баку»: Փոքր բարակ գրքույկ է՝ շապիկը աղյուսագույն երանգով բարակ թղթից: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին և դարձերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Խորը յարգանքով սիրելի և յարգելի բանաստեղծ Յովհ. Թումանեանին Սմբատ Յուզբաշից. 1914, 20/VI Բագու»: Հեղինակը նշված է տեքստի վերջում: Շապիկը խունացած և մաշված է: Հեղինակ՝  Տեր-Գրիգորյան Տ. Էջ՝  23 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  8,3 Երկարություն (սմ)՝  12,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/454