Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը. Խաչքար «Մաքենիս», IX դ. Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. ապրիլի 21-ին շրջանառության մեջ է դրվել Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Խաչքար «Մաքենիս», IX դ.: Արևմտահայության զանգվածային կոտորած Օսմանյան կայսրությունում 1914-1918 թթ. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որոշվել էր հայկական հարցը լուծել` ոչնչացնելով բոլոր հայերին: Թուրքական կառավարությունը 1915-16թթ. կազմակերպեց արևմտահայության մեծ մասի բնաջնջումը, արտաքսումը և այդ երկրի ավերումը: Ջարդերից բնաջնջվեցին 1,5մլն. հայ: Մնացածը գաղթեցին Անդրկովկաս ու Ռուսատան, մերձավոր Արևելքի երկրներ, Եվրոպա ու Ամերիկա: Ոչնչացվեցին նյութական և մշակութային հազարավոր հուշարձաններ, կոթողներ, գրականություն և ձեռագրեր: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Աբրահամյան Կարապետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցը: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  74-Նամ.