Հայուհիներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Նկարիչ Սարգիս Խաչատուրյանին ժամանակակիցներն անվանել են «Հայոց վշտի երգիչ»: Նրա վրձինը թախծոտ քնարի նման երգել է համազգային վիշտը, աշխարհին պատմել հայոց պատմության ողբերգական էջերը: Հռոմում և Փարիզում ուսումնառությունից հետո նկարիչը վերադարձել և հաստատվել էր Կարին քաղաքում, երբ վրա հասան եղերական իրադարձությունները: Թուրքերից հազիվ փրկվելով՝ նա ապաստանել է Թիֆլիսում, որտեղ անդամագրվել է Հայ արվեստագետների միությանն ու ակտիվորեն մասնակցել գեղարվեստական կյանքին: Այստեղ բացված ցուցահանդեսներին նա ներկայացրել է գաղթականներին նվիրված իր կտավները, որտեղ հայ կանանց աչքերում բյուրեղացել են ազգի ցավն ու մորմոքը: 1920-ականների նրա գործերի հիմնական թեման լուսեղեն գունապնակով վրձնած հայկական բնանկարները, գաղթականների կերպարներն ու տոնախմբություններն են, որոնք ունեն գեղարվեստական, պատմական և ազգագրական մեծ արժեք: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Խաչատուրյան Սարգիս Կարապետի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  16315 Բաժնեհաշվառանիշ՝  6229