Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2005 թ. ապրիլի 9-ին շրջանառության մեջ է դրվել «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է «Մայր Հայաստան» հուշարձանը երկնքի խորքին: 2005 թ. մայիսի 9-ին Հայաստանը, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ, տոնել է Հայրենական Մեծ պատերազմի ավարտի 60-ամյակը: Ավելի քան 500.000 հայեր մասնակցել են այդ պատերազմին (1941-1945), որոնցից շուրջ 200.000-ը զոհվել են: 100 հայ զինվոր ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում, երկուսը այդ կոչմանն արժանացել են կրկնակի: Հայ ռազմիկներից 27-ը դարձել են Փառքի շքանշանի լիիրավ ասպետ: Պատերազմի տարիներին մարշալի, ծովակալի, գեներալի կոչումներ են շնորհվել 60 հայի: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2,5x4 սմՆկարիչ-Ձևավորող՝ Կուրղինյան Էդուարդ, Քեչյան ԱլբերտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2005Նկարագրություն՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակը: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամՏպարան՝ Cartor Security PrintingՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
80-Նամ.