«Հայրենիքի ձայն» N33

«Հայրենիքի ձայն» N33

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Գրիգոր Հակոբյանի «Չարենցի արտասահմանյան ուղեւորությունները» հոդվածն է, որտեղ հեղինակը ներկայացնում է Չարենցի՝ 1924թ. Եվրոպա կատարած ճանապարհորդության մանրամասները: ՈՒղևորությունը սկսվում է Տրապիզոնից, ապա՝ Պոլիս, որտեղ Չարենցը ցավով տեսել է, թե որքան ողորմելի է հայ գաղութի կյանքը: 4 օրվա ընթացքում բանաստեղծը գրում է «Ստամբոլ» պոեմը: Պոլսից մեկնում է Իտալիա: Հռոմում գրում է «Պոեմ հերոսական» երկը: Վենետիկում հյուրընկալվել է Իսահակյանի մոտ: Նրա հետ զրույցների ազդեցությամբ Չարենցը գրում է «Էլեգիա գրված Վենետիկում» պոեմը: Իտալիայից Չարենցը մեկնում է Փարիզ, այցելում Պեր-Լաշեզ գերեզմանատուն: Ուղևորվում է Բեռլին՝ Չարենցի արտասահմանյան հանդիպումներից ու զրույցներից հետո տարագիր շատ հայեր վերադարձան հայրենիք: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  273 87 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ217