«Հայրենիքի ձայն»25 /1037/., «Եղիշե Չարենցը Վահան Տերյանի մասին»., Վահան Տերյան 100

«Հայրենիքի ձայն»25 /1037/., «Եղիշե Չարենցը Վահան Տերյանի մասին»., Վահան Տերյան 100

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի նյութերը նվիրված են Վահան Տերյանի ծննդյան 100-ամյակին: Զետեղված են նաեւ Սովետական միության եւ հայ գրողների մշակույթի անվանի ներկայացուցիչների տպավորությունները, կարծիքները, խոսքը ուղղված Վ. Տերյանին: Ե. Չարենցը գրել է.«Մի տարի է մոտ, որ ես թանգարանից` Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան ՏԵրյնաի ձեռագրերը` նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով... գրասեղանիս դարակում պահված են Տերյանի իսկական նրա ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները...երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ ու նայում: Կարծես արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում: Զարմանալի մաքուր ու գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը: Ձեռագիրն այնքան նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը, նուրբ ու մաքուր...»: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3849 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6333