Հայք Եղիսաբեթուպոլիս Դրանսիլվանվո: Այս գաղթականության պատմությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանւոյ: Այս գաղթականութեան պատմութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ազգային մատենադարան; ԺԱ. Հավաքեց և կազմեց Հ. Գրիգոր վ. Գովրիկեան. Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանւոյ: Այս գաղթականութեան պատմութիւնը: Քաղուած Դրանսիլուանւոյ իշխանաց եւ Աւստրիոյ կայսերաց առանձնաշնորհութեանց կոնդակներէն, ժամանակակից արձանագրութիւններէն եւ պաշտօնական գրութիւններէն: 1680-1779. Հրատարակիչն որեւէ տեսակ թարգմանուրիւն իրեն կը վերապահէ. - Վիեննա, 1893, Մխիթարեան տպարան: Կազմը նոր է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 533-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Լրացուցիչ էջ Ժ-ի և հիմնական էջ 1-ի միջև կա «Դուռն հին եկեղեցւոյն» սև-սպիտակ նկարը: Էջերը խունացած են: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Գովրիկյան Գ. Էջ՝  (Ա-Ժ), 533, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  18,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/386