Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է հանգստի տեսարան դաշտում: Ձախ կողմում՝ բլրի վրա, աշխատանքային հագուստով կանգնած են երկու երիտասարդ, որոնցից մի փոքր հեռու նստած է ևս մեկը: Բլրի ստորին մասում տեղադրված է խոտի դեզ: Դեզի առջև երևում են ջրատար խողովակներ: Ներքևի աջ անկյունում կանգնած է մոտոցիկլը, որի վրա նստած են երկու տղամարդ: Հեռվում երևում է բեռնատար մեքենա:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Չափս՝ 10*15Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6525/74
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-436