Հանդես նոր հայախոսության: Մաս երկրորդ

Հանդես նոր հայախոսության: Մաս երկրորդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հանդէս նոր հայախօսութեան: Մասն երկրորդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատութիւն Ստեփանոս վարդապետի Նազարեանց. Հանդէս նոր հայախօսութեան: Մասն երկրորդ. - Մոսկվայի մեջ, 1857, Լազարեանց Քաջափայլ պարոնների տպարանումը: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ-սև մարմարե մակատեսքով ողորկ թղթով: Կռնակը բաց դարչնագույն ներկաշերտով պատված գործվածքից է, վրան դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, սրան հաջորդող թերթի վերևի մասում, էջ 1-ի վերևի և էջ 502-ի ներքևի լուսանցքներում կա Հայ բարեգործական ընկերության Կենտրոնական գրադարանի մանուշակագույն թանաքով դրոշմը: Տիտղոսաթերթին հաջորդող թերթի վերևի մասում, Էջ 1-ի վերևի լուսանցքում և էջ 503-ի ներքևում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները թեթև խունացած են: Հեղինակ՝  Նազարյան Ստ. Էջ՝  504 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1857 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/7-2