հանդես «Սովետական Հայաստան»-4, Գուրգեն Բալասանյան «Նկարահանվում է Վիլյամ Սարոյանը», էջ` 17-18

հանդես «Սովետական Հայաստան»-4, Գուրգեն Բալասանյան «Նկարահանվում է Վիլյամ Սարոյանը», էջ` 17-18

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի գլխավոր խմբագիր` Վահագն Դավթյան, պատ. քարտուղար` Սամվել Դիլանյան: Շապիկի առաջին էջում Ռ. Ղեվոնդյան «Աստղային ժամ» 4-րդ էջում` Առաքել Առաքելյան. «Գարուն»համարի լուսանկարները` Է.Գաբրիելյանի, Մ. Շահբազյանի.... Շապիկի 2-րդ էջում` Ե. Չարենց «Լիրիքական շեղում»-հատված` չորրորրդ գլխից: Կինոռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հուշերում Վ. Սարոյանն է/ 1976թ. հոկտեմբերի 25 եվ հետագա օրերի հետ հանդիպումների նրա հետ, այցելություններ մշակույթի օջախներ, այդ թվում` Ե. Չարենցի տուն-թանգարան, ուր Չարենցի բնակարանում շփվել է նրա անձնական իրերի, հայրաբար կրծքին սեղմել Արփիկին եվ նրա որդուն` ասելով «Ձեզ մով էլ զգացի Եղիշեի կենդանությունը» ու հրաժեշտ տվել: Զետեղված են Վ. Սարոյանի լուսանկարներից/այցելած օջախներ/ նաեվ Վ. Սարոյանը ՉՏԹ-ում` աշխատակիցների, Արփենիկ Չարենցի եվ նրա որդու` Արմենի հետ: Առաջին էջի ներքեվի աջ անկյունում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  40 Նյութը՝  կավճապատթուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981, ապրիլ Չափս՝  33 x 25սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2873 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6222