«Հանդիպումներ Չարենցի հետ»

«Հանդիպումներ Չարենցի հետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հուշագրություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ներիկ Դավթյանը Ներսես Ստեփանյանի -/1937թ. բռնադատված/ եւ Սերիկ Դավթյանի դուստրն է: 1-ին նախադասությունն է. «1921թվի ամռանը Կենտկոմը ինձ Դիլիջանից կանչեց,որ ուղարկի Էջմիածին որպես գավառային լուսբաժնի վարիչ»: Վերջին նախադասությունը` «ճիշտ էր կանխատեսել Սարյանը եւ որքան արտահայտիչ է պատկերել Չարենցին»: Հուշագիրը նկարագրում է իր հանդիպումները Չարենցի հետ` 1920-ական թվականների սկզբից մինչեւ կյանքի վերջը` 30-ական թվականները: Գրած է անփույթ ձեռագրով, ջնջումներով. ընթեռնելի է: 42-րդ էջի դարձերեսին սեւ ու կապույտ գույնի մատիտներով խզբզանքներ են: 6,7,8,16,19,21,28,31,36 էջերը պատառիկներ են: Հեղինակը պատմում է Ներսիկ Ստեփանյանի հետ ունեցած Չարենցի հանդիպումների, Մոսկվայում` 1923թ. Չարենցի, Արփենիկի/Չարենցի կնոջ/ հետ Պոլիտեխնիկ թանգարանում Վլ. Մայակովսկուն նվիրված երեկոյի, իր համակրած մարդկանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին, ներկայացնում ի վերուստ հանճարին տրված բնավորության ծայրահեղությունների մասին, ինչպես նաեւ նշում Մ. Սարյանի` Չարենցը եգիպտական դիմակի մոտ»` կտավի մասին: 1-ին էջի վերջում` աջ եզրի մոտ եւ վերջին էջի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Սերիկ Ստեփանի Դավթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7151