Հավանգ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Հավանգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայտե փորված գլան է, ունի կլոր պատվանդան։ Պատրաստված է մեկ ամբողջական փայտից։ Պատվանդանի և իրանի հատման մասում կա շրջագոտի։ Դեպի բերան ամանը փոքր-ինչ լայնանում է։ Իրանի կենտրոնից մինչև շուրթը ունի 2-3 գծավոր շրջագոտիներ, որոնք փորագրված են։ հատակը գոգավոր է։ Ծեծիչն ունի գոգավոր հատակ, կլորավուն է, ապա նեղից լայնացող իրան, որի վրա կա դեպի վեր լայնացող կլոր վզիկ, մի կողմը հարթեցված է։ Վզիկի վրա կա 4 գծազարդ փորագրություն։ Այնուհետև իրանը շարունակվում է։ Ծեծիչի վրա 2 կողմից կան ճաքեր։ Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թումանյան գ․ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Չափս՝  11x14,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1350/8 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-124/2