Հավատարմություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, բաց երկնագույն: Գրքի կողին և կազմին ոսկեգույն տառերով տպված է հեղինակի և գրքի անվանումը: Կազմին ներքևի եզրից վերև ձգվում է կապույտ հորիզոնական զոլ, որի վրա տպված է գրքի վերնագիրը, իսկ ներքևում դաջված են մանր զարդանախշեր և հրատարակությունը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն: Անվանաթերթին գրքի վերնագիրը տպված է կարմիր գլխատառերով, տակը՝ հնգագիծ նույն գույներով: Ֆորզացը դատարկ, սպիտակ: Ֆորզացին և անվանաթերթին Հռիփսիմե Պողոսյանի ընծայագիրը: Հեղինակ՝  Հռիփսիմե Պողոսյան Էջ՝  204 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Չափս՝  11x17 Նկարիչ-Ձևավորող՝  Ի.Կարալով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3684