Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Շքանշան
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
«Հավերժ փառք Մուսա լեռան հերոսներին 1915» խորագրով, Երևան,1991 Հուշամեդալի մի կողմում պատկերված է Մուսա լեռան խորհրդանիշը՝ թևատարած արծիվը, որի աջ թևին փորագրված է հավերժության նշանը: Հուշամեդալի հակառակ կողմում պատկերված է Մուսա լեռը և նրա ստորոտին՝ ազգային տարազներով պարող մուսալեռցիներ: Հուշամեդալի ձախ հատվածում պատկերված է ազգային տարազով և հարվածային երաժշտական գործիքով մի երիտասարդ: Հուշամեդալի աջ անկյունում պատկերված է պղնձե կաթսա, իսկ ստորին հատվածում գրված է «Մուսա լեռ» հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև փորագրված է հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և հուշամեդալի թողարկման տարեթիվը:
Հեղինակ՝ Աշոտ ԱդամյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1991թ.Նյութը՝ պղինձՏրամագիծ (սմ)՝ 6 սմՆվիրատու՝ ճարտարապետ Աշոտ ԱդամյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
2