Հավկիթաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Հավկիթաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անոթը նման է փոքրիկ սկահակի, իրանն ունի հատած հավկիթի ձև: Բարակ է, ներճկված, միջին մասում ուռուցիկ գոտեզարդ ունցող ոտքը լայնանալով միանում է լայն, սկավառակաձև նստուկին: Իրանն ու ոտքը նկարազարդված են սպիտակ մակերեսի վրա արված կարմիր ծաղկազարդերով, որոնք իրարից բաժանված են նոճիների ոճավորված պատկերներով: Ոտքի ուռուցիկ գոտեզարդումը ներկված է կապույտ հատվածներով: Նստուկն եզերված է մուգ և բաց կանաչ շրջագծերից և կապույտ եռանկյունիներից բաղկացած զարդագոտիներով: Նստուկի տակ ունի արձանագրություն՝ ‹‹ 1. KIOTAXEIA, 2. AQHNAI, 3. № 23, 4. MADE IN GREECE ››: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի I կես Նյութը՝  Հախճապակի Տրամագիծ (սմ)՝  տրամ.` 4.6սմ, նստուկի տրամ.`4.9սմ Բարձրություն (սմ)՝  6,7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8232/4 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-169