Հատընտիր Առակք Վարդան վարդապետի / Gnoix de Fables de Vartan

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հատընտիր Առակք Վարդանայ վարդապետի / Cnoix de Fables de Vartan Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վարդան Այգեկցի. Հատընտիր Առակք Վարդանայ վարդապետի / Cnoix de Fables de Vartan. - Paris, 1825, Libr.Oriental de Dondey - Dupre՛ pe՝re et fils: Կազմը կոշտ է` սև, բաց ու մուգ դարչնագույն անձև կլորավուն նախշերով մամլաթղթից, անկյունները` կարմիր կաշվից: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և սև թանաքով մակագրություն` «Въ Лазаревскiй Институтъ отъ Его Превосходительства Христофора Екимовича Лазарева приношенiе. 1854 г. изъ Парижа.»: Կռնակը լայն է` կարմիր կաշվից, վրան ֆրանսերենով դրոշմված է վերնագիրը: Գիրքն ունի ենթակազմ` բաց վարդագույն ստվար թղթից, որի վրա հայերենով ու ֆրանսերենով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա սև թանաքով ֆրանսերեն մակագրություն` «C. de Lazaref»: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում և սրան հաջորդող էջի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բնագիրը զուգահեռ հայերենով ու ֆրանսերենով է տպագրված: Կազմերեսները թեթևակի մաշված են, դարձերեսներին և ֆորզացներին կան մուգ հարդագույն բծեր: Հեղինակ՝  Վարդան Այգեկցի Էջ՝  XII, 96 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1825 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/663