Հատուկ ընթացիկ հաշիվ ՀՀ Կառավարության

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Հատուկ ընթացիկ հաշիվ ՀՀ Կառավարության, 10 000 ռ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հատուկ ընթացիկ հաշիվ ՀՀ Կառավարության (специальный текущий счет Правительства Республики Армении)՝ 10 000 ռուբլի արժողությամբ- դիմերեսին ռուսերենով գրված է՝ «Պետական բանկի երևանյան մասնաճյուղ», ձախ կողմում՝ «10 000 ռ.»: Ներքևի հատվածում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դարձերեսին գրված է ընթացիկ հաշվի գործողության ժամկետը, իսկ ներքևի հատվածում՝ Երևանյան մասնաճյուղի կառավարչի և վերահսկիչի ստորագրությունները: Սերիական համարն է՝ Ф 17 № 024: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 թ. Չափս՝  10,5 x 18 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1547