Հատվածներ Ղուրանից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Aus dem Koran Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, կոշտ, դեկորատիվ ձևավորմամբ. սպիտակ ֆոնի վրա դարչնագույն գծերով շեղանկյուններ, կենտրոններում սպիտակ շրջաններ: Գրքի տվյալները սևով գրված են կողին և կազմի վերին մասում փակցված ուղղանկյուն սպիտակ թղթի /7x4,5սմ/ վրա: Ֆորզացը՝ սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը. շրջանի մեջ առագաստանավի պատկեր: 73-րդ էջին Ավ. Իսահակյնի ձեռագիրն է: Որոշ էջերին մատիտով ընդգծումներ կան: Կազմող՝  Հարդեր Էջ՝  77 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12x18,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8440