Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Կապտականաչավուն, դեղնականաչավուն, սառը երանգներով, թույլ երևացող գրությունների ֆոնին՝ պատկերված տղամարդ մինչև ազդրերը, կանգնած, գլուխը 3/4 –ով դեպի աջ: Միջին տարիքի, մերկ, կրծքավանդակը և որովայնախոռոչը գրություն հիշեցնող մեծ ու փոքր հորիզոնական գծիկներով:
Կեռ, վեր ցցված հոնքերով, նշաձև, խոշոր աչքերով՝ բիբերը կիսով չափ վերին կոպով ծածկված, նեղ, երկար քթով, արտահայտված ձախ այտոսկրով և ականջով, կիսամորուսով:
Կողոսկրերը, անրակները, թևերը, խոշոր ձեռքերը՝ խիստ արտահայտված: Կրծոսկրից բացված որովայնախոռոչ: Որովայնախոռոչում առնանդամ: Ձեռքերում՝ թղթե փաթեթ: Ձախ ձեռքից առնանդամն է, աջից՝ ազդրի վերին հատվածը: Ստորագրված:
Կտավի շրջերեսին, ներքևի ձախ անկյունում մուգ մանուշակագույն ֆլոմաստերով գրված՝ No 41:
Ենթաշրջանակի վերին անկյունում փակցված թղթից կտորներ՝ տեքստը գրեթե լրիվ ջնջված ֆրանսերեն գրություններով:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899-1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1923Չափս՝ 92 x 63Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 4
Բաժնեհաշվառանիշ՝
Գ.Ֆ. - 4