Հարություն Արարատյանի կեղծիքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յարությիւն Արարատեանի կեղծիքը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պարզեց Ա. Ե. Ս. Յարութիւն Արարատեանի կեղծիքը. Հրատարակութիւն «Արօր» տպարանի N7. - Բագու, 1894, տպարան «Արօր»: Շապիկը բաց դեղնագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 220-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: 49-216 էջերը կտրտված չեն: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Սեդրակյան Ա. Էջ՝  220 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  19,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/186