Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Աղթամարի վանքի Հարություն կաթողիկոսի կոնդակը: Կոնդակի ճակատային մասում թռչնի կերպարանքով սուրբ հոգու պատկերն է, երկու անկյուններում՝ հրեշտակներ, աջ կողմում Էջմիածնի վանքի, իսկ կենտրոնում՝ Աղթամարի վանքի պատկերներն են: Աղթամարի վանքի աջ և ձախ կողմերում կանգնած են հոգևոր առաջնորդները: Կոնդակի վարի կողմում ուղղանկյունաձև շրջանակի մեջ առնված է կաթողիկոսի կոնդակի բովանդակության գրությունը, որի ճակատը զարդարում են ճաճանչավոր խաչը պահող զույգ հրեշտակները:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/34
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274