Հարվածող մեխանիզմ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի տափակ հիմք, որը մի կողմում նեղ է, այնուհետև կտրուկ լայնանում է և սկսում աստիճանաբար նեղանալ: Հիմքի վրա ամրացված են հրացանը մարտական վիճակի բերող լարող մեխանիզմը, հարվածիչը և ձգանի արգելակը: Բոլոր մեխանիզմները հիմքին ամրացված են պտուտակների միջոցով: Հարվածիչը ամրացված է գամով: Հիմքի վրա կա երկու անցք՝ հրացանի իրանին ամրացնելու համար: Հիմքը մեխանիզմներից ազատ մասում ունի փորագիր նախշեր, ինչպես նաև մի ծայրին՝ նապաստակ, մյուսին՝ թռչուններին: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/814 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554/814