Հարվածող մեխանիզմ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի տափակ հիմք, մի կողմում նեղ է, այնուհետև կտրուկ լայնանում է և սկսում աստիճանաբար նեղանալ: Հիմքի վրա ամրացված են հրացանը մարտական վիճակի բերող մեխանիզմը, հարվածիչը և ձգանի արգելակը: Մեխանզմները շարժական են և հիմքին ամրացված պտուտակների միջոցով: Հարվածիչը ամրացված է գամով: Հիմքի նեղ մասում և արգելակի մոտ կա երկու անցք, որոնք օգտագործվել են հարվածող մեխանիզմը հրացանի իրանին ամրացնելու համար: Հիմքի՝ մեխանիզմներից ազատ մասում փորագիր նախշեր են, ինչպես նաև մի ծայրին նապաստակի, մյուսին՝ թռչունների պատկերներ: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  երկաթ Լայնություն (սմ)՝  5 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/478 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554/478