Հարվածող (փակաղակային) մեխանիզմ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեխանիզմն իրենից ներկայացնում է մեկ ամբողջական երկաթյա կարկաս, որի մի հատվածը միաձույլ է, հաստ, սնամեջ, իսկ մյուսը՝ վանդակավոր ձողերի միացում է, որն ավարտվում է խզակոթի մեջ մտնող խորը պարույր ունեցող պոչով: Լայն հատվածում տեղադրվել է փամփուշտը, որը ետին մասով հենվում է կլոր, միաձույլ պատին, իսկ սրա կենտրոնում հարմարեցված է հարվածող ասեղը: Վանդակավոր կարկասի ստորին մասում ամրացված է ձգանը, իսկ փամփշտաբնից մինչև նույն տեղը՝ ձիգ զսպանակով ամրացված է հրացանի փողը բացող լծակը: Փամփշտաբնի արտաքին երկու պատին փորագրված են մի կողմից երկու եղջերու, մյուս կողմից՝ երկու եղնիկ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նյութը՝  երկաթ Լայնություն (սմ)՝  3 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/252 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554/252