Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Հրազեն
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մեխանիզմն իրենից ներկայացնում է մեկ ամբողջական երկաթյա կարկաս, որի մի հատվածը միաձույլ է, հաստ, սնամեջ, իսկ մյուսը՝ վանդակավոր ձողերի միացում է, որն ավարտվում է խզակոթի մեջ մտնող խորը պարույր ունեցող պոչով: Լայն հատվածում տեղադրվել է փամփուշտը, որը ետին մասով հենվում է կլոր, միաձույլ պատին, իսկ սրա կենտրոնում հարմարեցված է հարվածող ասեղը: Վանդակավոր կարկասի ստորին մասում ամրացված է ձգանը, իսկ փամփշտաբնից մինչև նույն տեղը՝ ձիգ զսպանակով ամրացված է հրացանի փողը բացող լծակը: Փամփշտաբնի արտաքին երկու պատին փորագրված են մի կողմից երկու եղջերու, մյուս կողմից՝ երկու եղնիկ:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏուլաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թթ.Նյութը՝ երկաթԼայնություն (սմ)՝ 3Երկարություն (սմ)՝ 18,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6824/252
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-554/252