Հարցազրույց՝ Ա.Խաչատրյանի հետ «Ա.Խաչատրյանը երաժշտության և իր մասին», հոդված՝ «Մեծ արվեստ» «Коммунист» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հարցազրույցը Ա.Խաչատրյանը տվել է Արմենպրես-ի թղթակից՝ Ռ.Մելիքսեթյանին, որտեղ նա խոսում է, թե ինչպես է ձևավորվում կոմպոզիտորի ոճը և ինչպես է այն կապված արվեստի ժողովրդականություն հասկացության հետ, ինչպես նաև երիտասարդ սովետական ​​կոմպոզիտորների ստեղծագործական որոնումների հանդեպ հանդուրժողականության, երաժշտության մեջ նորարարության վերաբերյալ իր կարծիքի մասին: «Մեծ արվեստ» հոդվածում Ի.Տիգրանովան գրում է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Ա.Խաչատրյանի հեղինակային համերգների հսկայական հաջողությունների, ինչպես նաև հիացմունքով խոսում կոմպոզիտորի երաժշտության մասին, նշելով այդ երաժշտության ժամանակակից լինելը, ժողովրդի հետ կապը, կյանքի նկատմամբ հավատը: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Ռ. Մելիքսեթյան (Արմենպրեսի թղթակից), Ի. Տիգրանովա Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  29 մարտի, 1972թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2035