Հարցազրույց Ա.Խաչատրյանի հետ և Գրառում՝ «Գայանե» ներկայացման ժամանակ» «Коммунист» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հարցազրույցում Խաչատրյանը կիսվում է Մոսկվայում Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հյուրախաղերի տպավորություններով, մեծ ջերմությամբ խոսում թատրոնի անձնակազմի մասին նշելով, որ կոլեկտիվը հասել է ստեղծագործական մեծ հաջողությունների և ավելի հանգամանորեն անդրադառնում է Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» և Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերաների առանձնահատկություններին: Գրառման մեջ խոսվում է, որ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմադրությամբ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը Կրեմլի համագումարների պալատում երրորդ անգամ է ցուցադրվել, ինչպես նաև նշված են ներկայացմանը ներկա պաշտոնյաների անունները: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Վ. Կարապետյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17 սեպտեմբերի, 1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2065