Հարցաքննության արձանագրություն N գործի Եղիշե Աբգար...
Հարցաքննության արձանագրություն N գործի Եղիշե Աբգարի Չարենցի
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Որոշում
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հարցաքննության արձանագրությունն անթվակիր է: Նախորդ հարցաքննության արձանագրությունը հուլիսի 28-ին է տեղի ունեցել, որից հետո ոչ մի հարցաքննության արձանագրություն չի պահպանվել:
Ե. Չարենցին հարցաքննել է ՊԱԿ-ի աշխատակից Հարությունովը, որը Չարենցին մեղադրում է խորհրդային իշխանության դեմ հակահեղափոխական հարձակումներ թույլ տալու մեջ: իր պատասխաններում Ե. Չարենցը պարզաբանում է, որ Դարաչիչակում (Ծաղկաձորում) տեսնելով ընտանիքի վիճակը վրդովվել է, հուզված ասել է զայրալից խոսքեր Ալիմամեդովի դեմ, որն էլ լրտեսները համարել են հարձակում Կենտկոմի, ԽՍՀՄ-ի եվ կուսակցության դեմ:
Ալիմամեդովը 1937-1941թթ. եղել է Հայաստանի արդարադատության ժողկոմ և Կենտկոմի անդամ: Այս միջադեպի առիթով Ե. Չարենցին ներկայացրելեն լրացուցիչ մեղադրանքներ:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7262
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7262