Հարցաքննության արձանագրություն Իզաբելլա Չարենցի-Պրոտոկոլ-դոպրոսա Ի. Չարենց

Հարցաքննության արձանագրություն Իզաբելլա Չարենցի-Պրոտոկոլ-դոպրոսա Ի. Չարենց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հարցաքննության արձանագրության (N5) I, II էջերին Իզաբելլա Նիազովա Չարենցի ծննդյան տարեթիվն է` 1909. 12 հուլիս, ծննդավայրը` Բաքու, Ադրբ. ՍՍՀ, հասցեն` Երևան, Ալավերդյան 76, անձնագրի NԺ(ռուսերեն) -145432, տրված Երևանի միլիցիայի II-տն. կոմ., տնային տնտեսուհի, առևտրական ընտանիքից, սովորել է մինչեվ 27թ.: Երեխաները` Արփենիկ Եղիշեի Չարենց -5տ., Անահիտ Եղիշեի` 2 տարեկան: Ավարտել է Մոսկվայում 7-ամյա (N6): III - IV էջերին Իզաբելլայի վկայություններն են` Ե. Չարենցի հետ ծանոթության, ամուսնության մասին, ինչպես նաեվ Ե. Չ-ի հակահեղափոխական գորշունեության անտեղյակության մասին, որ Չարենցի մոտ հաճախ եկել են Ակսել Բակունցը, Արտո Եղիազարյանը եվ ուրիշներ, բայց նրանց նպատակներին և խոսակցություններին տեղյակ չէ: Որի համար ստորագրել են Իզաբելլա Չարենցը եվ հարցաքննվողները: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7207 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7207