Հարցաքննության արձանագրություն` Ներսես Միխայիլի Ստեփանյանի

Հարցաքննության արձանագրություն` Ներսես Միխայիլի Ստեփանյանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Հարցաքննություն ընթացել է հիմնականում Ե. Չարենցի հետ Ն. Ստեփանյանի ծանոթության, մտերմության շուրջ, տպավորություններ Չարենցի քաղաքական հայացքների մասին, նրանց խոսակցությունների թեման` հանդիպումների ժամանակ, ո՞ւմ հետ է ծանոթացրել Չարենցը Ն. Ստեփանյանին և այլն: Վերջում անդրադարձել Բակունց, Նորենց, Փորսուղյան (Վանանդեցի) կապին: Ն. Ստեփանյանն ընդունել է, խոստովանել, որ ինքը գրողների նշված խմբի հակահեղափոխական, ազգայնամոլական ակտիվ անդամներից է: Այդ ընկերները հավաքվել են իր բնակարանում, որտեղ ինքը քննադատել է Անդկենտկոմի եվ ՀԱյաստանի ԿԿ-ի ազգայանական և հակահեղ. հայացքները, բայց չի կազմակերպել նրանց կուսակցության և իշխանության դեմ: Իսկ տրոցկիզմի մասին` չի հիշում, նրանց հետ խոսել է, թե ոչ: Հարցաքննել է ՆԳԺԿ աժխ. Գևորկովը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7235 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7235