Հարցաքննության արձանագրություն` Վ. Մ. գաբուզյանի (Ալազանի)

Հարցաքննության արձանագրություն` Վ. Մ. գաբուզյանի (Ալազանի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Արձանագրությունից տեղեկանում ենք, որ այս հարցաքննության ընթացքում Ալազանից պահանջվել է ճշտել նախորդ ցուցմունքներում չարենցի եվ Բակունցի հակահեղափոխական, ազգայնամոլական գործունեության մասին: Իր պատասխաններում Ա. նշել է, որ իրենց խումբը, հատկապես Չարենցը, ավելի ակտիվորեն է տարել վերը նշած աշխատանքը` օգտագործելով գրողի իր հեղինակությունը: Նշել է հետեվյալ փաստերը. 1. Առաջիկա համագումարի նախօրեին կազմակերպել բանավեճեր հայոց գրական լեզվի շուրջ` հարցադրումով - մաքրել մեր գրական լեզուն օտար տերմիններից` հարստացնելով այն հին հայերենով - գրաբարով: 2.« Հայ գրականության քրեստոմատիա» դասագրքի շուրջ հրավիրված բանավեճը բոյկոտել: 3. Գրողների համագումարի նախօրեին Բակունցի հետ զրույցում Արիսյանի առաջարկը` կարդալ զեկուցում` ազգայնամոլական տենդեցները ժամանակակից հայ գրակ. մեջ, մասնավորապես Բակունցի ստեղծագործություններում: Հարցը քննարկվել է խմբում եվ Բակունցն իր զեկուցման մեջ անդրադարձել է միայն իր սխալներին: 4. Չարենցն ու Բակունցը կազմել են հայ գրականության քրեստոմատիա, ուր տեղադրվել են նախահեղափոխական ազգայնամոլական գրողների մի շարք ազգայնամոլական ստեղծագործություններ: Այդ քրեստոմատիան կազմել են մինչ իր այդ խմբում ընդգրկվելը: Հարցաքննել է ՆԳԺԿ ավագ սպա` Նիկողոսյանը: ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7245 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7245