Հելենայի մանկիկները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Helenes Kinderchen Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ: Մուգ շագանակագյուն կազմին դաջված են տարբեր չափի ուղղանկյունաձև, ակոսավոր զարդանախշեր: Գրքի տվյալները ոսկեգույնով գրված են ձևավոր, ոսկեզօծ ուղղանկյան մեջ, որի ուղղահայաց կողմերը կենտրոնում դեպի դուրս կորացած են: Շրջանակի ուղղահայաց կողմերը ներսից ունեն ատամնավոր, հորիզոնականները՝ ծաղկավոր զարդանախշեր: Վերնագրից ներքև՝ զարդանախշ: Կողի վերին և ստորին հատվածներում ոսկեզօծ նախշազարդեր, իսկ մեջտեղում՝ ոսկեգույնով գրքի տվյալները: Հետևի կազմը ունի նույն դաջվածքը: Ֆորզացը՝ դատարկ, միագույն: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Կան սև մատիտանշումներ: Հեղինակ՝  Հեբերտոն Ջոն Էջ՝  172 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  9,5x14,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8215