Հեռագիր-շնորհավորագիր ուղղված Ա. Խաչատրյանին՝ Լենքաղգործկոմների ներքին գործերի վարչության պետ, ներքին ծառայության գեներալ-մայոր Կոկուշկինից և կուսակցական կոմիտեի քարտուղար Շևչենկոյից՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Հեռագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակի բովանդակությունը հետևյալն է. «Հարգելի Արամ Իլյիչ, Լենքաղգործկոմների ներքին գործերի վարչության կուսակցական կոմիտե-կոլեգիան սրտանց շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Ձեր հիանալի ստեղծագործությունները հոգեհարազատ են մեզ և իրական հիացմունք են առաջացնում: Ցանկանում ենք Ձեզ, սիրելի Արամ Իլյիչ նորանոր ստեղծագործական հաջողություններ, քաջ առողջություն, երջանկություն կյանքում»: Լենքաղգործկոմների ներքին գործերի վարչության պետ, ներքին ծառայության գեներալ-մայոր՝ Կոկուշկին, կուսկոմի քարտուղար՝ Շևչենկո: Հեղինակ՝  Լենքաղգործկոմների ներքին գործերի վարչության պետ, ներքին ծառայության գեներալ-մայոր` Կոկուշկին, կուսկոմի քարտուղար` Շևչենկո Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  19,7 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, մեքենագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  10 փետրվարի, 1974թ. Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  474 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-260