Հեռուստացույց

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Տեսաձայնային Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Հեռուստացույց ,,Кварц՛՛ մակնիշի, սև-սպիտակ պատկերային ցուցադրության, խորհրդային արտադրության, ամբողջովին պլաստմասե կմախքով, էկրանը 40 սմ անկյունագծով: Էկրանից աջ, վերևի մասում գրված է ,,Кварц՛՛, կողքին գտնվում է հեռուստացույցի միացման սեղմվող կոճակը: Ճակատային մասի աջ կողմի ներքևի հատվածում տեղադրված են բոլոր կարգավորիչները՝ սեղմվող 6 փայլուն կոճակներ, իրար կողքի , հորիզոնական դիրքով: Դրանցից քիչ ներքև՝ համապատասխանաբար 6 կարմիր գույնի կարգավորիչներ, դրանցից էլ ներքև 6 կլոր, սպիտակ, տափակ, հորիզոնական դիրքով տեղադրված կարգավորիչներ, իսկ ամենաներքևում՝ 3 դուրս եկած, իրենց առանցքի շուրջը պտտվող կարգավորիչներ: Սրանցից ներքև տեղադրված է 1 ուղղանկյունաձև սեղմվող կոճակ: Հեռուստացույցի հետևի աջ կողմի ներքևի մասից դուրս է գալիս հոսանքից միացնելու էլ. լարը՝ սպիտակ գույնի: Հեղինակ՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Պլաստմասա, մետաղ Չափս՝  48 x 31.5 x 36.5սմ Նվիրատու՝  Հ.Միքայելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1632 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ