Հետազոտություն հայ դիցաբանության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հետազօտութիւն հայ դիցաբանութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հենրիկոս Գելզեր. Հետազօտութիւն հայ դիցաբանութեան. Թարգմանեց Հ. Յովհան Թորոսեան. - Վենետիկ, 1897, Ս. Ղազար: Շապիկը բաց կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում, երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 136-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու մասամբ մաշված են: Հեղինակ՝  Գելզեր Հ. Էջ՝  136 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  10,7 Երկարություն (սմ)՝  17,4 Թարգմանիչ՝  Թորոսյան Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/709